Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչու՞ բանանը ներառել սննդակարգում. 168.am

Ինչու՞ բանանը ներառել սննդակարգում. 168.am

Բանանը սննդարար պտուղ է, ինչի շնորհիվ մեծապես նպաստում է առողջությանը։ Fithacker.ru-ն ներկայացրել է, թե ինչով է օգտակար բանանը: Բանանը պարունակում է միացություններ է , որոնք օգնում են ավելի լավ յուրացնել կալցիումն ու մագնեզիումը, որոնք անհրաժեշտ են ոսկրերի, ատամների, եղունգների ու մազերի ամրության համար: Բանանը նաև կարգավորում է աղիների միկրոֆլորան։

Իջեցնում է արյան ճնշումը։ Կալիումն օգնում է կարգավորել արյան ճնշումը, քանի որ լայնացնում է անոթները։

Օգնում է կանխարգելել ձղաձգումները։ Բանանը կարող է կանխարգելել ջղաձգումները, ամրացնել մկանները։

Լավացնում է տեսողությունը։ Բանանն օգտակար է աչքերի առողջության համար։ Այն մեծ քանակով A վիտամին է պարունակում, որը հարկավոր է աչքերի առողջության պահպանման համար։

Լավացնում է ուղեղի աշխատանքը։ Բանանը վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք լավացնում են ճանաչողական կարողություններն ու սովորելու ընթացքը։

Պայքար դեպրեսիայի դեմ։ Բանանը կարող է օգնել բարձրացնել տրամադրությունը, քանի որ տրիպտոֆան է պարունակում. այն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի, որն անվանում են երջանկություն հորմոն։ Այն բարձրացնում է տրամադրությունը։ Բանանը նաև B6 վիտամին է պարունակում, որը նպաստում է հանգստին՝ թուլացնելով մկաններն ու օգնելով ավելի լավ քնել։

Օգնում է փորկապության դեպքում։ Բանանն օգնում է կարգավորել աղիների ակտիվությունը՝ մեղմացնելով դիարեայի և փորկապության նշանները։ Այն կարգավորում է աղիների միկրոֆլորան։

Օգտակար է ծխախոտ օգտագործողներին։ Բանանը հարուստ է B6 և B12 վիտամիններով, ինչի արդյունքում օգնում է ծխախոտից հրաժարվող անձանց հաղթահարել նիկոտինի անբավարարությունը։

Առավոտը սկսելու հրաշալի միջոց է։ Քրոնիկ հոգնածությունը կարող է հաղթահարվել բանանով կոկտեյլի օգնությամբ. բանանը, կաթն ու մեկ գդալ մեղրը խառնելով՝ կստանաք կոկտեյլ, որը կօգնի արթնացնել օրգանիզմը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ